կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-05 09:27
Քաղաքական

Խորհրդարանական ընտրություններից հետո գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

Խորհրդարանական ընտրություններից հետո գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում արձանագրված կտ­րուկ գնաճն արտացոլվել է նաև պաշտո­նական վիճակագրության մեջ: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-ապրիլ ամիսների սպառողական գների վերա­բերյալ տվյալները: Ըստ այդմ, սննդամթերքը թանկացել է 3,6 տոկոսով, ընդ որում, միայն ապրիլին գնաճը 1,9 տոկոս է կազմել: Ալկոհոլային խմիչքները և ծխա­խոտը թանկացել են 2 տոկոսով: Ծխախոտի և ալկոհոլի շուկայում թանկացումները մեծ հաշվով հետևանք են օրենսդրական փոփոխությունների, երբ հունվարի 1-ից բարձրացվեց ակցիզային հարկը: Բայց միայն դա չէ գնաճի պատճառը: Կտ­րուկ թանկացումևեր են արձանագրվել այն ոլորտներում, որոնք գտնվում են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուների տիրապետության տակ, և հիմա նրանք թանկացումևերով փորձում են ետ բերել ընտրությունների ժամանակ ծախսած գումարները: Բավական է միայն նշել, որ ըստ ԱՎԾ-ի' սննդամթերքի ոլոր­տում գնաճը եղել է հիմնականում մրգի, բանջարեղենի, ձկնամթերքի, մսամթեր­քի շուկայում: Մասնավորապես շաքա­րավազը թանկացել է 15,6 տոկոսով, բա­նանը' 5,8 տոկոսով, նարինջը' 6,7 տոկո­սով և այսպես շարունակ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: