|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Բաքու մեկնած, սակայն հայկական ազգանուն ունենալու պատճառով Բաքվի օդանավակայանից հետ ուղարկված` Թուրքիայի ազգային հավաքականի մարզիկ, տիգրանակերտցի Զաֆեր Նոյն այդ դեպքի մասին պատմել է «Ակօս»-ին:
«Խմբով մեկնեցինք Բաքու: Անձնագրի ստուգումների համար ամբողջ խումբը ներս մտավ: Ինձ երկար ժամանակ սպասեցրեցին: Սկզբում ասացին, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Հետո մի քանի ոստիկաններ մոտեցան ինձ ու սկսեցին հարցաքննել: «Հա՞յ ես, ծնողներդ որտեղի՞ց են, ծագումդ հայկակա՞ն է» ու նմանատիպ հարցեր ուղղեցին: Ես ասացի, որ հայ չեմ, բայց ինձ թույլ չտվեցին, որ Ադրբեջան մտնեմ»,- ասել է մարզիկը:
Նա պատմել է, որ մարզիչների միջամտությունը նույնպես ապարդյուն է եղել, և իր` Տիգրանակերտ վերադարձից հետո ֆեդերացիայի նախագահը զանգահարել և կրկին նշել է, որ իրենք ոչինչ չէին կարող անել:
5 տարի պրոֆեսիոնալ բազկամարտով զբաղվող մարզիկը այս դեպքի պատճառով չի կարողանա մասնակցել նաև բազկամարտի աշխարհի առաջնությանը:
«Այս դարում կրոնի, լեզվի և ազգության միջև խտրականություն դնելու իմաստը ես չեմ հասկանում»,- ասել է Նոյանը: