Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք որ եկանք իշխանության, Վանոն մի անգամ եկավ մոտս։ Ասաց՝ Վազգե´ն, ժողովուրդն արյուն սիրում է, մի քանի հոգի պետք է ձերբակալել, նստացնել, «կուլակաթափ անել», որպեսզի ժողովուրդը իրան լավ զգա։ Ասացի՝ իհարկե չեմ անելու։ Եթե օրինական պատճառներ, ապացույցներ լինեն, կարելի է։ Բայց հատուկ էդ պրոցեսով մենք չենք զբաղվում»։
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում այս պատմությունը պատմեց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նա այս պատմությամբ զուգահեռ տարավ այսօրվա իշխանությունների գործողությունների, բացահայտումների և ձերբակալությունների հետ։
Մանուկյանի խոսքերով՝ մեծ կոռուպցիան անպայման պետք է բացահայտել, բայց երբեմն զբաղվում են մանր ու ծիծաղելի դեպքերով։
«Բայց ես սրա մեջ տեսնում եմ նաև քաղաքական դիտավորություն՝ անընդհատ պահել այս շարժման մեղրամիսը, երբ դու ասում էիր, պուլտով սեղմում էիր, ինչ ուզում էիր, ժողովուրդը անում էր։ Որովհետև ժողովուրդը, ոչ միայն հայերը, ամբողջ աշխարհի ժողովուրդն էլ, ուզում է արդարություն։ Նա սիրում է, որ հարուստներին կամ իշխանավորներին, մանավանդ, եթե հանցագործություն են արել, պատժում են։ Տենց դու կարաս ժողովրդին քո ձեռքում պահես, բայց ինչքա՞ն ժամանակ»,- ասաց Մանուկյանը։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։