կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-03 16:35
Հասարակություն

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց. Միքայել Մինասյան

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց. Միքայել Մինասյան

«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն»,- երեկ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

 

Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով, եւ դա, կարծես, ոմանց նեղացնում էր, Մինասյանը պատասխանեց. «Կիրթ մարդուց անհնարին է նեղանալ»:

 

Պարզվում է՝ շուտով կյանքի է կոչվելու Վահան Հովհաննիսյանի ցանկություններից մեկը: «Մանդիլիոն»-ը 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, կբերվի Հայաստան:

 

«Մանդիլիոն»-ը պահվում է Իտալիայում՝ պատմականորեն հայերին պատկանող եկեղեցում, հիմա պատկանում է Սուրբ աթոռին, եւ մենք Վահանի հետ մտածում էինք, թե որքան լավ կլինի, որ Մանդիլիոնը 2015թ.-ին գա Հայաստան: Ժամանակավոր, որպեսզի մարդիկ գան, խոնարհվեն եւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված: Երկար բանակցություններ էինք վարում, Վահանի հետ էինք խորհրդակցում: Եվ նրա մահից մեկ շաբաթ առաջ բանակցություններն ավարտեցինք, եւ ես հասցրեցի իմ ավագ ընկերոջն ասել, որ հասցրեցինք…Հուզվեց, երբ լսեց: Ինձ համար շատ կարեւոր էր, որ հասցրեցինք»,- պատմեց Մինասյանը եւ ընդգծեց՝ վստահ է, որ Վահան Հովհաննիսյանի հոգին կլինի մեզ հետ մեր աղոթքների ժամանակ: