|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Շուշիից վերադարձա, նայեցի ուղիղ Փաշինյանի աչքերին ու ասացի՝ «պռավալ» ես տվել, պետք է գնաս» ,-«Զանգ» շարժման հրավիրած հավաքի ժամանակ նշեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Նա մանրամասնեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը իր ֆրակցիայի հետ ոչ մի հանդիպում չի ունեցել։ Դա տեղի է ունեցել ընդամենը նոյեմբերի 9-ից հետո։ Հայրապետյանը նշեց, որ այդ ժամանակ թեպետ բաց չի պահանջել Փաշինյանի հրաժարականը, սակայն ֆրակցիայի ներսում միշտ բարձրաձայնել է այդ հարցը։
Շարժման անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ պաստառով այսօր էլ շրջել են Երևանի փողոցներով՝ անընդհատ հնչեցնելով զանգը, իսկ հետո հավաքվելով Մաշտոցի պուրակում պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել շարժման նախաձեռնած ակցիայի 13 մասնակցի, որոնք շրջապատած պաշտպանում էին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը։