կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 13:26
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչ ընթացակարգով են գործողության մեջ մտնելու սահմանադրական փոփոխությունները

Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչ ընթացակարգով են գործողության մեջ մտնելու սահմանադրական փոփոխությունները

Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընթացող «Այո և ոչ» քաղաքական ռեալիթի շոուի շրջանակներում հանդիպում կազմակերպվեց եղվարդցիների հետ:

Բնակիչներից մեկի հարցին, թե երբվանի՞ց են  ուժի մեջ մտնելու սահմանադրական փոփոխությունները, եթե դրանք ընդունվեն, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ուժի մեջ են մտնելու հրապարակումից անմիջապես հետո:

Խորհրդարանին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ նախագահին վերաբերող դրույթները՝ 2018-ին գործող նախագահի լիազորությունների դադարեցումից հետո: 2017թ. մայիսից ընտրված խորհրդարանը իրականացնելու է այն լիազորությունները, որոնք չեն հակասում գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորություններին` մինչև 2018 թվականը:

Արծվիկ Մինասյանի խոսքով`  խորհրդարանական ընտրություններից հետո` մինչև 2018-ը, նախագահն է կազմելու կառավարությունը և նշանակելու վարչապետին, որը 11 ամիս անց պետք է հրաժարական տա: