|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:
Կողմ քվեարկեց 70, դեմ` 42 պատգամավոր, ձեռնպահ էր մեկը:
Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, դիմեց վարչապետին` ասելով. «Մենք փորձ արեցինք այս դահլիճում քննարկում կազմակերպել կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, լսել հիմնավորումներ, բայց դուք դա մերժեցիք: Հիմա հայտարարում եք բաներ, որոնք, իմ խորին համոզմամբ, թե' մասնագիտական, թե' հանրային ընկալմամբ, իրականության հետ քիչ առնչություն ունեն»:
Պատգամավորը նշեց, որ կառավարության հետ կհանդիպեն Սահմանադրական դատարանում` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող քաղաքացիները, հարցեր, որոնց լուծումները այս համակարգը չի տալիս: Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը իր որոշումով կկասեցնի կուտակային կենսաթոշակային համակարգով առաջարկվող փոփոխությունները, որովհետև դա հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի և ազգային համակարգի լուրջ սպառնալիքի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը արձագանքեց, որ այդ ռեֆորմի արդյունքները տեսանելի կլինեն: «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նախարարը: