Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան գործողությունների մասին չկա որևէ տեղեկատվություն հաղորդման մեջ։ Արդյո՞ք այս ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս մասին Աննա Վարդապետյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Գլխավոր դատախազին ուղղված երկրորդ հարցը՝ ոստիկանության հարկադրանքի միջոցների կիրառմանն էր վերաբերում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին ու 20-ի օրինակով կամ նույն այս օրերին տեղի ունեցողը ակցիա իրականացնողների հանդեպ։
Ընդդիմադիր գործիչը մատնանշեց, որ թեև Վարդապետյանն ասում է, որ ապաքաղաքական է ու զերծ է մնում քաղաքական շեշտադրումներից, սակայն նրա բերած օրինակները ապօրինի գույքի կամ հաղորդման մեջ նշված փաստերը ակնհայտորեն հստակ քաղաքական ուղղվածություն ունեն։
«Դուք նշեցիք շատ կարևոր բանի մասին, որ դատախազությունը պատշաճ պետք է իրականացնի իր լիազորությունները նաև սահմանադրական պարտականությունների շրջանակներում՝ կանխելու հանցագործությունները։ Օրեր շարունակ, ամիսներ շարունակ խոսվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու առերևույթ հանցագործության մասին։ Առանց Սահմանադրության 205 հոդվածով նախատեսված հանրաքվեի, քաղաքական իշխանությունը քայլեր է ձեռնարկում, գործողություններ է իրականացնում Ադրբեջանի Հանրապետությանը տարածքներ փոխանցելու վերաբերյալ։ Ավելին՝ դա ուղեկցվում է նաև կոնկրետ սպառնալիքների ներկայացմամբ՝ թե՛ թշնամի երկրի կողմից հնարավոր սպառնալիքներ և թե՛ նաև ֆիզիկական ուժի գործադրմամբ։ Դուք որպես գլխավոր դատախազ, որը Սահմանադրության պահանջի համաձայն, օրենքով նախատեսված ձեր երդմանը համաձայն՝ արդյո՞ք այստեղ անելիք չունեք։ Արդյո՞ք նախականխիչ քայլեր չեք անում, չե՞ք ուզում իրականացնել։ Անհրաժեշտ բացատրություն չե՞ք ուզում տսլ» ,-ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում