Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
Ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում: Գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով հետևյալ ձևաչափով.
Հատկանշական է, որ, ինչպես մեր մյուս քաղաքացիների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար հասանելի են ՀՀ տարածքում առկա բոլոր պատվաստանյութերը՝ ըստ ազատազրկվածների ցանկության: Առ այսօր քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է թվով 732 ազատազրկված անձ:
Չպատվաստված և ազատությունից զրկված անձանց մասով, որոնք ցանկանում են տեսակցությունն ունենալ ՊՇՌ հետազոտության հենքով, գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ.
Նշված ձևաչափով գործընթացը կազմակերպելու համար ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական: Ընդ որում, այս ձևաչափով արդեն իսկ մի շարք ազատությունից զրկված անձինք պատվաստվել և թեստավորվել են»։