Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանին «դժվար օրեր են սպասվում»:
ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ դժվար օրերի մասին է խոսքը: Փոստանջյանը բացատրեց, որ պայքարելու են բոլոր ճակատներով: «Նրանց վարքագիծը կանխատեսելի էր»,- ասաց նա` նկատի ունենալով, որ ԱԺ նախագահը «Ժառանգություն» խմբակցությանը հանեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից:
Զարուհի Փոստանջյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ` արդյո՞ք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի փոփոխությունը կապված է իր գործունեության հետ: «Բացարձակ ոչ մի կապ չուներ իմ գործունեության հետ, ամեն ինչ նորմալ է, մեր կուսակցությունում միշտ եղել է բազմակարծություն»,- ասաց նա:
Խոսելով Մինսկում ՄՄ անդամակցության գործընթացում ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ նախապատրաստական աշխատանքների մասին` Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ անգամ եթե Վիլնյուսի գագաթաժողովում փաստաթուղթ լինի Հայաստանի համար, դա կլինի հայտարարության տեսքով և չի լինի հիմնարար փաստաթուղթ:
«Մեր կուսակցությունը հայտնել է իր կարծիքը` ՄՄ-ին միանալու` Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման հետ կապված, որ այն վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը` շնորհելով Սերժ Սարգսյանին գուբերնատորի կարգավիճակ: Խնդիր ունենք հասարակության կողմից ակտիվ արձագանքի, հասարակությունը պետք է պայքարի այս որոշման դեմ ու դիմակայի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: