Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարծում եմ, շուտով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները անխուսափելիորեն մտնելու են նաեւ արժեքային և քաղաքակրթական դաշտ։
Արդի աշխարհում գերիշխող հիմնական գաղափարախոսությունը, որը այսօր հանդես է գալիս նեոլիբերալիզմի տեսքով և իր արժեքային բազան է տարածում աշխարհում թե տնտեսական, թե‘ քաղաքական, թե‘ տեխնոլոգիական և թե‘ այլ գործիքներով, աստիճանաբար կորցնում է իր կենսունակությունը, անցնելով լճացման և դեֆորմացիայի փուլ։
Եվ այստեղ, հատկապես այսօր կարելի է ասել, որ մասամբ իրականություն են գալիս Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումն» ու Ֆրենսիս Ֆուկույամայի հակադիր, իսկ երբեմն իրար մոտեցող տեսությունները (ուսուցիչն ու աշակերտը միշտ ունենում են արժեքային գոնե մեկ ընդհանրություն):
Այս համատեքստում ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքագիտական դպրոցները արդեն իսկ պատրաստել են ԱՄՆ-ին քաղաքակրթական անցման դեպի նոր քաղաքակրթական հարթություն։
ԱՄՆ-ն որպես գլոբալ պետություն, որդեգրել էր իր ժամանակի համար ամենա պրագմատիկ իդեան, սակայն այսօր, հատկապես Թրամփի վերստին իշխանության գալով կարծում եմ, որ ԱՄՆ-ն կսկսի վերջնականացնել «ամերիկյան ազգի» ձևավորման գործընթացը։ Այս վարկածի օգտին է նաև այն, որ Թրամփը խոսում է «ԱՄՆ-ում ծնվելու հիմքով որ շնորհելու կարգը»: Կարծում եմ, աշխարհը քաղաքական անկայունությունների շրջանում անցնելու է ազգային ֆունդամենտալիզմի, ինչը և իր ժամանակին հակադրության մեջ կմտնի կրոնական ֆունդամենտալիզմի հետ։
Ընդ որում, եթե կրոնական ֆունդամենտալիզմը կայսերական անցյալի խորհրդանիշն է, ապա ազգային ֆունդամենտալիզմը գլոբալիզացիայի էության կերպափոխման ճանապարհն է։
Ազգային ֆունդամենտալիզմը ժամանակի ընթացքում կսկսի մի քանի անցման շրջաններով դեպի առավել ազգային-պետություն մոդելի արմատականության բաղադրիչի աստիճանական չեզոքացմամբ։ Եվ սրանով «համաշխարհային գլոբալիզմին» կհակադրվի «ռեգիոնալ գլոբալիզմը», որը առավել կազմակերպված և քիչ բյուրոկրատացված լինելու պարագայում առավել կենսունակ կլինի։
«Արևմուտքը և մնացյալ աշխարհը» կոնցեպտն ինքնին արդեն սպառված կլինի, «ասիական չորս վագրերը» Չինաստանի, Հնդկաստանի և BRICS-ի մյուս երկրները այլևս ռեգիոնալ գլոբալիզացիայի ուրույն օրինակ են, իսկ ժամանակի ընթացքում` կարող են առավել քան կենսունակ լինել, մրցակցելով ավանդական հեգեմոնների հետ։
Աշխարհը անդառնալիորեն փոխվելու է, և «Քազաքկրթությունների բախումը» ծնելու է բոլորովին նոր քաղաքակրթություններ»։