Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով սանր, պայուսակներ և այլն։ Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է։ Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են և թվագրված են 2000 թվականով։ Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաև քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա։
Նկատենք նաև, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ։ Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները» 4000 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ։ Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուդիներ»–ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ավիաընկերությունը 2002– ին սնանկացավ իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։