|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել ծխախոտներ։ Մասնավորապես աճուրդի են հանվել 2 հազար 10 տուփ «վինսթոն», հազար տուփ «Մարլբորո», 220 «Քամել» և 80 տուփ «Երևան»։ Ծխախոտները վաճառվում են մեկ ամբողջական լոտով և դրանց նախնական արժեքն Է 730 հազար դրամ։ Առաջին հայացքից կարող Է թվալ, թե ծխախոտները էժան գնով են վաճառվում, սակայն իրականում ծխախոտների գնից բացի՝ գնորդը պետք է վճարի նաև մաքսային պահատվության գումարը, քանի որ ապրանքը գտնվում Է մաքսային պահեստում։ Իսկ թե ինչքան, պարզ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։