Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը, Մարզահամերային համալիրի աճուրդի հետ կապված, հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել: Ուստի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով` կատարողական թերթին համապատասխան»:
Հիշեցնենք, որ աճուրդի հետ կապված պարզաբանումներ Yerkir.am-ին տվել էր ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը: