|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության հայտարարություններում այս օրերին կարելի է հանդիպել ցեմենտի մեծածավալ խմբաքանակների վաճառման հայտարարությունների։ Օրիակ՝ Մ–600 մարկայի ցեմենտը վաճառվում է տոննան 40 հազար դրամով իսկ Մ-400 մարկայի ցեմենտի տոննան 27 հազար դրամ է։ Պատճառն այն է, որ Հայաստանի արդյունաբերության երբեմնի հսկան՝ «Հրազդան-ցեմենտը», այսօր կանգնած է սնանկացման եզրին։ Գործարանի արտադրանքը դատարանի որոշմամբ առգրավվել է և հանվել աճուրդի՝ ձեռնարկության պարտքերը մարելու համար։ Բայց եթե անգամ ողջ ցեմենտը վաճառվի, դրանից ստացված գումարը կբավարարի միայն գործարանի պարտքերի մի չնչին մասը մարելուն։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած ցեմենտը շուկայականից կրկնակի էժան գնով է վաճառվում, բայց ոչ ոք դեռ չի ցանկանում գնել այն, քանի որ ճգնաժամը խժռել է շինարարության ոլորտը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։