Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, բացի անշարժ գույքից եւ ոսկյա իրերից, գրավադրված ապրանքների շարքում կան նաեւ կենդանիներ։ Քանի որ հայերս սովորություն ունենք ոսկյա իրեր գրավադնել, այս հարթակում կա ոսկյա իրերի լայն տեսականի, բայց կենդանիներն ինչպես են գրավադրվել, անհայտ է։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարող եք գտնել 25 հազար 126 դրամ արժողությամբ Բուլդոգ ցեղատեսակի շուն, տարիքը՝ 8-9 ամսական։ Հաջորդ կենդանին եւս շուն է, եւ «Նկարագրություններ» բաժնում գրված է. «Հավանաբար Տոյ Սպանիել/Պապիլոն/ եւ Չիխուախուա ցեղատեսակների խառնուրդ, մոտ 8-15 ամսական»։ Աճուրդում շատ են նաեւ առօրյա օգտագործման իրեր՝ մանկական հագուստ՝ 1000, 2000, 3000 դրամ արժեքով։ Ամենահետաքրքիրն այս շարքում 35 հազար 21 դրամ արժողությամբ սանրերի խուրձն էր՝ 744 հատ, նկարագրությունը՝ «Նոր, ապրանքային տեսքը պահպանված»։
Հաջորդը եւ ամենաուշագրավը հեմոդիալեզի սարքերի՝ աճուրդում գտնվելն էր. այն արժե 64 հազար դրամ այն պատճառով, որ տեսքից այն բավականին հին է։ Բազմիցս առողջապահական ոլորտի մասնագետները բարձրաձայնում են, որ սակավ են հեմոդիալեզի սարքերը, եւ էքստրենալ արյան մաքրման այդ մեթոդով գործածվող սարքերը չեն բավականացնում։ Առողջապահության նախարարությանը բազմիցս դիմել ենք այս ոլորտում սարքերի եւ կայանների համալրման համար, սակայն ոչ մի պատասխան չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանում Առողջապահության նախարարության կողմից կան լիցենզավորված՝ բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունք: Քանի որ քրոնիկ երիկամային անբավարարությունը, ըստ մահվան պատճառների, զբաղեցնում է 11-րդ տեղը, այս դեպքում 14 բաժանմունքները եւս կարող են չբավարարել։ Մարզերում եւ Երեւանում բաշխված բաժանմունքները կան, սակայն պետպատվերները միայն Երեւանում կատարվող հեմոդիալեզի դեպքում է գործում։ Այլ տեղերում պետպատվերի համակարգ հեմոդիալեզի դեպքում չի գործում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում