|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Երեկ` նոյեմբերի 20-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչները սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում Հրազդանի երիտասարդական կենտրոնում հանդիպեցին հրազդանաբնակ ուսանողների, ինչպես նաև մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում սովորող հրազդանցի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Հրազդանի երիտասարդական միության, ՀՀԿ Հրազդանի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամները, Հրազդանի տարածաշրջանային քոլեջների ուսանողները: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրեցին Սահմանադրական հանրաքվեին նախորդող քաղաքական իրադարձությունները, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, Սահմանադրության նախագիծը, սահմանադրական մտքի հայկական պատմությունը, ՀՀ նախկին սահմանադրությունները, նախագծում Դաշնակցության սահմանադրական տեսլականի արտացոլումը: Շուրջ 130 ուսանողի մասնակցությամբ հանդիպման արդյունքում սկսվեց քննարկում, կարծիքների և տեսակետների բախում, առողջ բանավեճ:
Բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին, անդրադարձան երիտասարդության և ուսանողության հիմնախնդիրներին:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, վստահ լինելով, որ նոր Սահմանադրությունը լինելու է սերունդների Սահմանադրությունը, շարունակելու են հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքների ուսանողների հետ:
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն