|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Անցնող շաբաթվա ընթացքում շարունակվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային հանդիպումները։
Ապրիլի 26-ին Իշխան Սաղաթելյանը, Թադևոս Ավետիսյանը, Գառնիկ Դանիելյաննը և Քրիստինե Վարդանյանն այցելել են Տավուշի մարզ և Իջևան քաղաքում բազմամարդ հանդիպում ունեցել քաղաքացիների հետ։
Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, Իշխան Սաղաթելյանը՝ Աշոտ Սիմոնյանի և Էլինար Վարդանյանի հետ նույնանման հանդիպում էր ունեցել նաև Չարենցավան քաղաքում։
Ապրիլի 29-ին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպում են ունեցել Սեյրան Օհանյանը, Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հակոբ Մաթիլյանը և ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։
Ապրիլի 30-ին Իշխան Սաղաթելյանի, Թադևոս Ավետիսյանի, Աղվան Վարդանյանի և Արման Ղազարյանի մասնակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Գավառ և Մարտունի քաղաքներում։
Նույն օրը Գեղամ Մանուկյանը, Մհեր Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արգիշտի Գևորգյանը այցելել են Լոռու մարզի Կուրթան համայնք, այնուհետև քաղաքացիների հետ դահլիճային հանդիպում անցկացրել Ստեփանավանում քաղաքում։
Ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի գյուղեր այցելել և բնակչության հետ հանդիպումներ են ունեցել Սեյրան Օհանյանը, Աշոտ Սիմոնյանը և Արթուր Խաչատրյանը։
Ըստ ՀՅԴ ներկայացուցիչների՝ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։