|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2013-ին մարզերում երիտասարդության զբաղվածության խնդիրները լուծելու հեռանկարների մասին: Yerkir.am-ի թղթակիցը խնդրեց փոխնախարարին ամփոփել 2012 թվականը և նշել որևիցե մարզ, որտեղ զբաղվածության խնդրի լուծման որոշակի տեղաշարժ է նկատվում:
«Զբաղվածության մասով մենք տեղաշարժեր չունենք: Դուք գիտեք, որ 2008-2009թթ. մոլեգնած ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց առաջին հերթին աշխատատեղերին: Կառավարությունից երկար ժամանակ պահանջվեց կայունությունը վերականգնելու համար»,- պատասխանեց փոխնախարարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ստացվում է, որ մինչև 2012-ը նախարարությունն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարել, Քարամյանը պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչ էիք ակնկալում նախարարությունից»: Այնուհետև հստակեցրեց պատճառը. «Խնդիրը մեր նախարարության իրավասությունների մեջ չէր: Երիտասարդների խնդիրները բազմասեկտոր են, առնչվում են այլ նախարարությունների ևս: Մեկ գերատեսչության տիրույթում հնարավոր չէ բազում խնդիրներ լուծել»: