|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն արդեն հանդիպել է 30-ից ավելի կոմիտեությունների հետ:
Ընկերային հանդիպումների ժամանակ ԳՄ անդամները դաշնակցական ընկերներին զեկուցում են ՀՅԴ Ընդհանուր ժողովի աշխատանքների մասին, ներկայացնում ընդունված որոշումները և քննարկում առաջիկա անելիքները:
Նաև անդրադարձ է կատարվում երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին, հասարակության առջև ծառացած խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին ՀՅ Դաշնակցության մասնակցությանն ու անելիքներին, ներկայացվում են ՀՅԴ մոտեցումները երկրում ստեղծված ներքաղաքական խնդիրներին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին:
«Ընկերային հանդիպումներն անցնում են անկաշկանդ մթնոլորտում, ինչպես ընդունված է Դաշնակցությունում», - yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և հավելեց, որ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ-ն հանդիպումները կշարունակի Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքների ավարտից հետո նախաձեռնել էր ընկերային հանդիպումներ Հայաստանում գործող հիսուն կոմիտեությունների հետ: