|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի իշխանությունները շարունակում են սկանդալային նոր տեսանյութեր հրապարակել 9 տարի առաջ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ:
Ըստ AA-ի՝ հրապարակված նոր տեսանյութն արվել է Սամսունի ոստիկանատանը, որտեղ Դինքին սպանող Օգյուն Սամասթին դիմավորում են որպես հերոսի:
«Լուսանկարվելու լավ դիրք ընդունիր, մի հատ էլ ժպտա, ախպե\'րս: Առյո\'ւծ ջան, ապրե\'ս դու»,- ասում է Օգյունին և նրան գրկողին լուսանկարող ոստիկանության աշխատակիցը:
Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է ոստիկաններից մեկը ջերմ զրույց ունենում մարդասպանի հետ՝ երդվելով այդ տեսանյութերը երբևէ չհրապարակել: «Եթե դու այս լուսանկարները որևէ տեղ տեսնես, իմ անունից եմ ասում` ես պոռնիկի զավակ եմ»,- ասում է ոստիկանը:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները որոշել են նոր մանրամասներ հրապարակել Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Ի դեպ, սպանությունից անցել է 9 տարի, բայց գործը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ:
Հեղաշրջման փորձից անմիջապես հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե այն կազմակերպել է իր գլխավոր ընդդիմադիր, կրոնական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, ով, ըստ Էրդողանի, նաև կապ ունի Հրանտ Դինքի սպանության հետ: