|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները որոշել են նոր մանրամասներ հրապարակել Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Նշենք, որ սպանությունից անցել է 9 տարի, և սպանության գործը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ:
Հեղաշրջման փորձից անմիջապես հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե այն կազմակերպել է իր գլխավոր ընդդիմադիր, կրոնական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, ով, ըստ Էրդողանի, նույնպես կապ ունի Հրանտ Դինքի սպանության հետ:
Demokrathaber-ի հաղորդմամբ՝ Դինքի սպանության գործով հրապարակված նոր տեսանյութում երևում է նրան սպանող Օգյուն Սամասթը: Նա կանգնած է 6 տղամարդու հետ, որոնք, ըստ դատախազության պնդումների, թուրքական ԶՈՒ նախկին սպաներ են և վերջերս են ձերբակալվել` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում կատարվող խուզարկությունների շրջանակներում:
A Haber-ի պնդմամբ՝ հեղաշրջման փորձն իրականացնելու գործով ձերբակալված` գլխավոր շտաբի 6 սպաներից մեկը՝ գնդապետ Մուհարրեմ Քյուսեն, Դինքի սպանության «բուն պատասխանատուն է»: