Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Վարդան Օսկանյանին մոտ կանգնածների տեղեկացմամբ՝ կուսակցություն ստեղծելու նրա հնարավորությունները 50-50 են. «Սպասում Է տեսնի, թե ինչ իրավիճակ կառաջանա հանրաքվեից հետո։ Նա առանձնապես ոգևորված չէ կուսակցության ստեղծման գաղափարով, քանի որ ոչ այնքան ֆինանսական, որքան մարդկային ռեսուրսի խնդիր ունի»։ Այնուհանդերձ, ԲՀԿ և մերձ-ԲՀԿ-ական շրջանակն սպասում է այդ կուսակցության ստեղծմանը, մանավանդ քոչարյանական թևը՝ Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, պրոքոչարյանական կայքերի խմբագիրներ։ Ի դեպ, թիմը նաև սպասում է Արա Աբրահամյանի կուսակցության ստեղծմանը՝ ոչ թե մաս կազմելու համար, այլ հույսով, որ դրա հայտնությամբ ստատուս քվոն քաղաքական դաշտում կփոխվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։