|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
« Հրապարակ» թերթում կարդում ենք. «Թեև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաև մանդատը: Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված, հայտարարել է, որ կդնի մանդատը և կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչև համագումարը, տարբեր անձինք փորձել են նրան համոզել՝ չանել դա:
Օսկանյանը պնդել է, որ հիասթափված է ԲՀԿ-ից և այդ քաղաքական ուժի վրա ծախսել է իր կյանքի 2,5 տարին: Այնուհանդերձ, բանակցություններն արդյունք են տվել, և առայժմ նա հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին ու անգամ հաջողություն մաղթել նորընտիր նախագահին, սակայն մտերիմների շրջանում հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել մանդատը վայր դնելու մտքից, պարզապես ժամանակավորապես առկախել է այդ հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։