|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինական ТСН-ի լրագրողը, իրեն Ղրիմի բնակչի տեղի դնելով, կարողացել է խոսեցնել ռուսաստանցի զինվորներին և իմանալ նրանց հետագա պլանների մասին:
Զինվորները նշել են, որ ներկայումս գտնվում են Ղրիմում, որպեսզի ոչ ոք չկարողանա խանգարել հանրաքվեի անցկացմանը:
«Գործել կսկսենք մարտի 17-ից հետո: Խաղաղ բնակիչներին խոսք ենք տալիս ձեռք չտալ, եթե նրանց վտանգ սպառնա, կթաքցնենք նրանց նկուղներում»,- ասել են նրանք:
Զինվորները նաև պատմել են, որ գործողությունը մտադիր են ավարտել մեկ ամսում:
Տեսանյութը՝ այստեղ: