Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում բողոքի ցույցերը շարունակվում են։
Ըստ «Ակօս»-ի՝ բողոքի ցույցերի մասնակիցները պնդում են, որ անցկացված հանրաքվեի ընթացքում մի շարք խախտումներ են տեղի ունեցել։
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հավաքվածները «Ո՛չ, մենք ենք հաղթելու» պաստառներով քայլել են դեպի Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի շենք։
Անթալիայում իրականացված բողոքի ցույցերին ոստիկանական միջամտություն է եղել, ցույցի որոշ մասնակիցներ բերման են ենթարկվել։ «Երիտասարդական ընդդիմություն»-ը հայտնում է, որ 15 հոգի է բերման ենթարկվել։
Իզմիրի Բորնովայում տեղի ունեցած ցույցերի ընթացում մեծ թվով ուսանողներ են բերման ենթարկվել։
Անկարայում Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի՝ ODTÜ-ի ուսանողները «Բռնապետին չենք հանձնվելու» կարգախոսով բողոքի երթ են իրականացրել։