կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 09:43
Քաղաքական

Վարդան Օսկանյանը շուտով կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին. «Հրապարակ»

Վարդան Օսկանյանը շուտով կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին. «Հրապարակ»

«Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի շուրջ դեռևս անցած տարվանից էր խոսվում։ Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թևը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը։ Օսկանյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասաց. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով, այդ թվում և ինքը, և շուտով այդ մասին կիմանանք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։