Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ընդհանրապես, եթե որևէ հարկ չտանք, գործարար միջավայրի հիանալի վիճակ կստեղծվի, բայց չպետք է այդ կանխավարկածից դուրս գանք, մենք պետք է մտածենք՝ ոնց անենք, որ այդ հարկերը ժամանակին վճարեն․ ԱԺ-ում, խոսքն ուղղելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ըստ նրա՝ հարկը հետաձգել՝ նշանակում է շրջանառության միջոց թողնել գործարարի մոտ, որը շատ կարևոր է։
«Այդ մարդը հարկը մեկ տարի հետո է վճարելու, իսկ եթե դուք ինձ տաք 1 մլն դոլար և մեկ տարի հետո վճարեմ ձեզ, ես հաստատ այդ մեկ միլիոն դոլարից հարյուր հազար դոլար կաշխատեմ, հետևաբար՝ լավ եք անում, որ հնարավորություն եք տալիս գործարարին, բայց հաշվարկե՞լ եք՝ ի՞նչ նշանակություն ունի, եթե նույնականացնում եք, ինչո՞ւ եք երկու հարկը անում, բոլորն արեք՝ գույքահարկը, հողի հարկը, բոլորն էլ հետաձգեք, մեկ տարի հետո փողերը կտան, լա՞վ ա էդպես»,- նշեց պատգամավորը։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։
Փոխնախարարի պատասխանը՝ տեսանյութում։