|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում մրցելու է «Համբուրգ»-ի հետ: Այսօր տեղի ունեցած նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Շատ տխուր եմ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության համար, սակայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա: Թիմում տրամադրությունը բարձր է: Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպմանը: Անցած տարի Համբուրգում կայացած հանդիպումը հաջող չստացվեց մեզ համար: Վաղվա հանդիպումը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` Երևանի ժամանակով 23:30-ին: