|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5-րդ անգամ հաղթող է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում: Այս առիթով Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
« Ինձ համար մեծ պատիվ է 5-րդ անգամ (4-րդ անգամ անընդմեջ) դառնալ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ցանկանում եմ այս մրցանակը կիսել իմ խաղընկերների և երկրպագուների հետ: Կշարունակեմ աշխատել ջանասիրաբար, որպեսզի նոր նվաճումների հասնեմ: Շնորհակալ եմ բոլորին»,-գրել է Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում: