|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանի հասարակությունը վիրավոր է հունվարյան բողոքի ցույցերից հետո: Ասել է Իրանի նախագահը։
«Իշխանությունները չեն կարող կարգավորել ճգնաժամը՝ պարզապես անտեսելով խնդիրը։
Իրանը պետք է բուժի հիվանդությունը։ Իմ վարչակազմը իշխանության է եկել մարդկանց խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք սրելու համար։
Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար։ Ցավոք, այս միջադեպերի մեծ մասը հրահրվել է արտասահմանից։ Այս իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային, և տեղի ունեցածը շատ լուրջ է։
Անձամբ ինձ համար, որպես այս երկրում պատասխանատու պաշտոնյայի, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ամեն ինչ այսպես դասավորվեր, ինչո՞ւ պետք է մեր երկրի երիտասարդներն այսպես մահանային»,- նշել է Փեզեշքիանը։