կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 08:33
Իրավական

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորն ինքնաբացարկ կհայտնի, երբ քննվի իր ազգական Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ գործը. «Ժողովուրդ»

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորն ինքնաբացարկ կհայտնի, երբ քննվի իր ազգական Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ գործը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է:

Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է: Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ինչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը: «Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը եւ իր պապը, ոչ թե ինքն ու մայրս»,- պատասխանեց Արմեն Հարությունյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած գործին, պարզապես նշեմ, որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն, ես այդ գործի քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: