կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-30 14:27
Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանի ևս մեկ ազգական ազատվեց աշխատանքից

Սուրիկ Խաչատրյանի ևս մեկ ազգական ազատվեց աշխատանքից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռ Սաշիկ Խաչատրյանը քիչ առաջ ազատվել է Գորիսի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: 

Yerkir.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը հայտնեց, որ Սաշիկ Խաչատրյանը Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի հիման վրա:

«Ժամանակավոր պաշտոնակատարին այսօր կներկայացնենք, ժամանակավոր պաշտոնակատար կլինի Գագիկ Թունյանը: Հետո կհայտարարվի մրցույթ, և արդեն կնշանակվի նոր տնօրենը»,- ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ Գորիսի ԲԿ-ում ևս ստուգումներ էին ընթանում: Ըստ Սաղաթելյանի`ստուգումների արդյունքները դեռ հայտնի չեն: «Ստուգումները վերջերս են ավարտվել, բայց այստեղ քանի որ կար ազատման դիմում, ուստի ընթացք ենք տվել պարզապես և ազատել ենք աշխատանքից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից, Սաղաթելյանը նշեց, որ որևէ մեկի հանդեպ անձնավորված բան չկա: «Կան որոշակի հարցեր, ընդհանուր այս ոլորտը բարելավելու համար կատարում ենք որոշակի քայլեր, իսկ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց նա: