|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանն ինքնաբացարկ է հայտնել՝ սեփական նախաձեռնությամբ:
Մովսես Հակոբյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնց համաձայն՝ պատերազմի 3-րդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը եւ հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին:
Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով, որի շրջանակում առ այս պահը որեւիցե պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել: Բացի այդ՝ քրեական գործը չէր հարուցվել սուտ մատնության հատկանիշներով, փոխարենը՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ պետական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Մովսես Հակոբյանին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար:
Հատկանշական է, որ ԱԱԾ-ն այդ քայլով հաստատել է Հակոբյանի ասածի, հրապարակածի ճշմարտացիությունը: