կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 15:27
Իրավական

Ընդամենը երեք ամսվա ընթացքում շուրջ 6,5 մլն դոլար տուգանք` արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների համար

Ընդամենը երեք ամսվա ընթացքում շուրջ 6,5 մլն դոլար տուգանք` արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների համար

2015-ի ապիլի 1-ից մինչև հունիսի 30-ը լուսանկարահանող-արագաչափ և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերվել է 418 855 իրավախախտում, որոնցից՝ 139 869-ը՝ լուսանկարահանող-արագաչափ սարքերի կողմից, որոնցով կայացված որոշումներով փաստացի գանձված տուգանքի չափը կազմում է 1363149000 ՀՀ դրամ (մոտ 2,8 մլն դոլար-խմբ): Տեսանկարահանող սարքերի կողմից հայտնաբերվել է 278986 իրավախախտում, և կայանված որոշումներով փաստացի գանձված տուգանքի չափը կազմում է 1792185000 ՀՀ դրամ (մոտ 3,7 մլն դոլար-խմբ): Այս տվյալները, yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ոստիկանությունից:

Սրանք թերևս միայն երկրորդ եռամսյակի վիճակագրական տվյալներն են:

Նշենք, որ, պաշտոնական տվյալների համաձայն, 2012թ. հունվարից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ: