|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ընդգրկվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» հարցին հավանություն տալու մասին հարցը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:
Օրենքի նախագծով առաջարկվում էր ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներին տրամադրել պետական միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը հոգալու իրավունք, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:
Օրենքում կատարված փոփոխությունը նոր է ուժի մեջ մտել, դեռևս գործողության մեջ հնարավոր չէ գնահատել դրա արդյունքները: Ուստի, հաշվի առնելով այս, ինչպես նաև պետական միջոցների հնարավորությունները, առաջարկվում է առայժմ այդ շրջանակը ընդարձակել միայն ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներով: