|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտեևի մինչև նոյեմբերի 11-ը: Փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Կցուցադրվեն երեք՝ Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը:
Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրներից: Փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:
Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:
Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):