կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 15:26
Մշակույթ

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը մշակութային տոն ստեղծեց՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած էր՝ օգոստոսի 28-ին անցկացվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:

Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

 Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին 16 հոգի՝

1. Անաստասիա Ռոբսկայա (Ուկրաինա)

2. Արմին Էբրահիմի (Իրան)

3. Առնալդո Կասալի (Իտալիա)

4. Բեատա Գոլենսկա (Իտալիա)

5. Հայր Եվգենի Գլազունով (Ռուսաստան)

6.Տեր Համբարձում Դանիելյան (Հայաստան)

7. Հայր Մարեկ Լիս (Լեհաստան)

8. Իրինա Յաղուբյան (Հայաստան)

9. Կարեն Մնացականյան (Հայաստան)

10. Կատյա Մալատեստա (Իտալիա)

11. Մանյա Ղազարյան (Հայաստան)

12. Նոնա Սիսակյան (Բելառուս)

13. Սիմոնե Սեմպրինի (Իտալիա)

14. Տամառա Ցոցորիա (Ռուսաստան)

15. Այվազյան (Մեծ Բրիտանիա)

16. Վլադիսլավ Ռոբսկի (Ուկրաինա)

 «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են.

 Անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել

 «Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։

«Բաղադրատոմս աքսորում», ԱՄՆ, Շանտալ Քասարջյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

«Տատիկ», Բուլղարիա, Ռոզա Կոլչագովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։

 Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել

«Թշնամիները», Վրաստան, Գեորգի Գաչավա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ։

«Ընկույզ», Իրան, Մոհամադրեզա Հաջի Ղոլամ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։

«Երազանքների թիմը», Ռուսաստան, Ֆիլիպ Աբրյուտին, Մաքսիմ Զիկով, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

«Անիկո», Հայաստան, Աննա Հարությունյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

 Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել 

«Բացառիկ օր», Ֆրանսիա Սեդրիկ Սպինասու, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

«Ազադե», Իրան, Միրաբաս Խոսրավինեժադ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»։

«Աղ ու հաց», Հայաստան, Ռուսաստան, Արջ-Ասպետ Շերմազանյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՆԵՐՈՒՄ»։

«Վալենկի», Ռուսաստան, Աննա Պռուդնիկովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ»։

«Կրակմարիչ», Իսպանիա, Ռոդրիգո Սոպենյա, Ջոանա Սոլնադոք, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։

«Մտերիմը», Ռուսաստան, Իրինա Բասս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

«Պիպոն և կույր սերը», Ֆրանսիա, Հյուգո Լը Գուղղիեղեկ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։

«Պիտակ», Մակեդոնիա, Գեորգի Ունկովսկի, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

 

Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել

 «Հերթի ցուցակ», Ռուսաստան, Նատալյա Մախանկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ»։

«Կարմիր ձուկ՝ սաղմոն», Ռուսաստան, Դմիտրի Շպիլենոկ, Վլադիսլավ Գրիշին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ»։

«Ինչ կլինի վաղը», Ռուսաստան, Անաստասիա Շտանդկե, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։

«Սպիներ», Ֆրանսիա, Դիդիե Կրոս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»։

«Լիտվյակովը մարդուն», Ռուսաստան, Ռոման Պոմերանցեվ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել

 «Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։

«Երկնային ուրախություն», Ռուսաստան, Նատալյա Ֆեդչենկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։

«Վանականը», Ռուսաստան, Դան Գրին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ»։

 Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։