Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ Գյումրիում և Վանաձորում Գեորգի Վանյանի նախաձեռնած` ադրբեջական ֆիլմերի փառատոնի անցկացումը տապալվեց, ադրբեջանցի քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն հայտարարեց, որ պատրաստվում է Բաքվում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել:
Vesti.az-ը քաղաքագետից հետաքրքրվել է, թե պատրաստվո՞ւմ է, այնուամենայնիվ, կազմակերպել հայկական ֆիլմերի ցուցադրություն` հաշվի առնելով գրող Աքրամ Այլիսլիի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը:
Ալիզադեն հայտարարել է, որ դա ոչ մի կերպ չի կարող ազդել փառատոնի անցկացման վրա: Նա նշել է, որ Վանյանն իրեն խոսք է տվել հայկական ֆիլմեր ուղարկել, սակայն ինքը դեռ սպասում է:
Կայքը հավելում է, որ վերլուծաբանը հայկական ֆիլմերի փառատոն անցկացնելու ցանկություն էր հայտնել դեռևս 2012-ին և խոսք տվել, որ ամենաուշը 2013-ի հունվարին այն կկայանա: Կայքի հետ զրույցում Ալիզադեն ասել է, թե այլ ծրագրով էր զբաղված և հավելել, որ այս տարվա մարտի վերջին փառատոնն անպայման կանցկացվի: