Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը Միացյալ Թագավորության կառավարության արտաքին գործերի վեբ կայքի բլոգում իր ափսոսանքն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ այդուհանդերձ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չկայացավ Հայաստանում: Նա նշել է, որ թեկուզ Անգլիայի դեսպանատունը կազմակերպիչների մեջ չի եղել, նա մեծ հիասթափություն է ապրել, երբ ստիպված են եղել չեղյալ հայտարարել միջոցառումը, քանի որ Երևանում ոչ մի հաստատություն չի համաձայնվել հյուրընկալել այն:
Նա նաև նշել է, որ Անգլիայի դեսպանատունը երկար ժամանակ է աջակցում է ծրագրերի, որոնք փորձում են ներդրում անել Հարավային Կովկասի երկրներում խաղաղ և կայուն ապագայի ստեղծման մեջ: «Գեորգի Վանյանը այն մարդկանցից է, ով ջանք չի խնայում տարածաշրջանի մարդկանց համախմբելու համար»,- գրել է Չարլզ Լոնսդեյլը: