Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ԿԳ նախարար Ամեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե բյուջեով նախատեսվա՞ծ են, արդյոք, հեռավոր բնակավայրերում մանկավարժների համադրման աշխատանքներ, այդ խնդիրը կա նաև հիմնական կրթության արտադպրոցական ճյուղերում՝ արվեստի դպրոցներում, մշակույթի տներում: «Այստեղ մասնագետների խնդիր կա, հիմնականում չունեն մասնագիտական կրթություն»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ նպատակային ընդունելության առկա մեխանիզմները դժվար է անվանել արդյունավետ: Ըստ նրա՝ նպատակային ընդունելության համար ավելի ամուր բազա է պետք, և եթե համընդհանուր քննարկվի հարցը՝ մշակույթի և կրթության ոլորտներում, ապա վստահաբար խնդիրը լուծելու ձև կգտնվի: «Խնդիրը գումարը չէ, որքան բոլորի ներուժը համատեղելու հնարավորությունը»,- ասաց նա և նշեց, թե անգամ բուհերի արտաբյուջետային գումարով կարող են խնդիրը ուծել:
Նախարարը Շուշան Պետրոսյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց, որ եկող տարի սեպտեմբերին ընդունելության քննություններին սահմանամերձ շրջաններից 10 դիմորդ գտնեն, որոնք ընդունվեն համապատասխան բուհական բաժիններ, և նախարարը կփոխհատուցի վարձավճարները:
«Տասը բավարար է, թող ընդունվեն, շեմը հաղթահարեն, և խնդիրները, եթե լինեն սոցիալական, ես համաձայն եմ, կգտնենք միջոցներ»,- ասաց նա՝ պայմանով, որ ԼՂՀ–ն էլ ներառվի այդ ցանկում:
Շուշան Պետրոսյանը հակադարձեց. «Եթե ես ասում եմ՝ սահմանամերձ, ԼՂՀ-ն էլ նկատի ունեմ»: