|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանում այսօր համակարգային կոռուպցիան շատ ավելի վտանգավոր դրսեւորումներ ունի։ Այսօր այդ մասին նշել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Իշխանությունն ասում է, որ համակարգային կոռուպցիա չկա, մինչդեռ իշխանությունը հավանաբար նկատի ունի, որ, ենթադրենք, պարեկին գումար ես տալիս ու Նիկոլ Փաշինյանը դրանից բաժին չունի, մինչդեռ հիմքեր չկան, որ չունի», - հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Նախ չգիտենք, թե դա այդպես է, թե ոչ, որովհետև նախկինում էլ այն պնդումը կար, որ համակարգային կոռուպցիա այս իմաստով գոյություն ունի, դրա փաստագրումը չկա, չենք տեսել, բայց համակարգային կոռուպցիան շատ ավելի ծանր, վտանգավոր տեմպերով հիմա գոյություն ունի»,-նշել է Բաբայանը։
Անդրադառնալով արդարադատության նախարարի այն պնդմանը, թե չկա համակարգային կոռուպցիա, այլ կան առանձին դրվագներ, Բաբայանն ասել է, որ արդարադատության նախարարը ևս իշխանության մաս է կազմում և խոսքը նրա մասին է, որ քարոզիչներից մեկը հենց նա է ու փորձում է թողնել տպավորություն, որ կոռուպցիան դա միայն կաշառքն է։
«Քարոզիչներից մեկը՝ մասնավորապես արդարադատության նախարարը փորձում է թողնել տպավորություն, թե կոռուպցիան դա միայն կաշառքն է, օրինակ՝ պետական ինչ-որ ծառայողի կաշառք տալը և համակարգայինն էլ դրա այն է, որ այդ գումարից բաժին ունի Նիկոլ Փաշինյանը։ Իրենց նկարագրած համակարգային կոռուպցիան, որ չկա, չենք կարող այդպես վստահորեն պնդել, բայց չենք էլ կարող պնդել, որ իմ նշածն իրենց պատկերացրած մակարդակում գոյություն ունի, բայց նույն կերպ նախկինում էլ հնարավոր չի եղել այդ ասածները պդնել ու հաստատել»,-ասել է Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում: