կարևոր
2200 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-19 14:47
Քաղաքական

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք․ Ագնեսա Խամոյան

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, վերջինիս լուռ հայացքի ներքո, քիչ առաջ բառացի հայտարարեց. «Մենք ողջունում ենք ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ ենք անում, որ իրենցից կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այս պատճառով է հենց, որ պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»։

Երբ ասում ենք՝ չի կարելի Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ հենց սա նկատի ունենք. Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է, ո՞րն է այս հայտարարության գինը և ո՞վ է այն վճարելու։

Հարցերս հռետորական են, պատասխաներն առավել քան ակնհայտ( Բաքվում, օրինակ, նույն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. «Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը»)»։