Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր fեյսբուքյան էջում անդրադարձել է kրթության եւ գիտության հանրապետական նախարար Արմեն Աշոտյանի՝ այսօր ԱԺ-ում արած հետեւյալ հայտարարությանը. «Մենք լավ ենք սերտել Առաջին հանրապետության դասերը և ձեր դափնիներին չենք հավակնում»:
Ա. Մարտիրոսյանը գրել է. «Դաշնակցությանը չպաշտպանելով հանդերձ, նշեմ`
1. Առաջին Հանրապետությունը ստեղծվեց Մեծ Եղեռնից հետո, Առաջին աշխարհամարտի ընթացքում, երբ նույնիսկ Արարատյան գավառում հայերը բնակչության գրեթե կեսն էին:
2. Ըստ էության զրոյական վիճակից ստեղծեցին շատ կառույցներ, այդ թվում՝ Համալսարանը:
3. Ղեկավարությունը, այնուամենայնիվ տեսնելով, թե ինչ իրավիճակ է՝ իշխանությունը զիջեց Սովետներին՝ ժողովրդի կոտորած թույլ չտալու համար:
4. Վերջապես, իրենց ապրելակերպով և արժեքներով այն ժամանակի ղեկավարները համեմատվելու եզր չունեն Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների հետ: Համեմատեք Ա.Մանուկյանին՝ Լ.Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս.Սարգսյանի հետ:
5. Առաջին Հանրապետության տարիներին բնակչության թիվը չնայած սովին և հիվանդություններին աճել է, իսկ 91-ից հետո գրեթե 1,5մլն մարդ է արտագաղթել»:
Լուսանկարը՝ Aravot.am-ի