կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 13:14
Քաղաքական

Ի՞նչ նկատի ուներ «Իմ քայլը» դաշինքը, երբ ասում էր՝ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց․ Իզաբելլա Աբգարյան

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ, հարցն ուղղելով  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին,  ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը  նշեց․ «Դուք ձեր ելույթում ասացիք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելը կուսակցական հարց չէ, բայց երևանցիներին տրված հիմնավորումներում նշվում է, որ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց, քաղաքապետի իմպիչմենտին կողմնակից մարդիկ բազմիցս կրկնել են դա։  Կարո՞ղ եք պատասխանել  իմ հարցին՝ ի՞նչ նկատի ուներ «Իմ քայլը» դաշինքը, երբ  ասում էր՝ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց, այդ ո՞ր ուղուց է շեղվել» :

Արմեն Գալջյանն էլ պատասխանեց, որ ավագանու ճգնաժամն առաջացել է Հայկ Մարությանի և իշխող քաղաքական ուժի կապի խզումից, նաև պարզաբանեց, թե ժողովուրդն ընտրում է քաղաքական ուժի, այլ ոչ թե անձերի։

Իզաբելլա Աբգարյանն էլ արձագանքեց, որ, ըստ էության, հստակ պատասխան չտրվեց իր հարցին։

Մանրամասն՝ տեսանյութում։