Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ հանձնաժողովներում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնում էր 2016թ. բյուջեով նախատեսված հատկացումներն ու ոլորտի բովանդակային քաղաքականությունը: Նա նախ նշեց, որ ոչ մի երկրում կրթությանը տրամադրվող գումարները չեն բավականացնում տվյալ երկրի կրթական խնդիրները միանգամից լուծելու համար, և այս տեսակետից՝ հատկացված գումարը միշտ քչություն է անում:
«Ոչ միայն քաղաքականությունն է հնարավորի արվեստ, այլ նաև բյուջետային հատկացումներն այդ հնարավորությունը կյանքի կոչելու մարտահրավեր են, ուստի ասել, որ կրթության բյուջեն ամբողջությամբ կարողանալու է արձագանքել բոլոր մարտահրավերներին, նույնքան սխալ է, որքան սխալ է ասել, որ տվյալ բյուջեն չի համապատասխանում մեր առջև դրված խնդիրներին»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այս բյուջեն պահպանման բյուջե չէ, այլ նաև գերակայություններն ու բարեփոխումները կյանքի կոչելու բյուջե: Որպես դրական միտում՝ նա նշեց բարձրագույն կրթության ֆինանսավորման աճը, մասնավորապես՝ Երևանի պետական կոնսերվատորիան, գեղարվեստի պետական ակադեմիան և կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտը կստանան ավելի շատ ֆինանսավորում: Նաև դրական միտումներից է այն, որ պետությունը ընդլայնում է իր սոցիալական քաղաքականությունը բարձրագույն կրթության ոլորտում: