Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով քառօրյայի ընթացքում 3 օր շարունակ քննարկվող «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ «այդ բանավեճում ՀՅԴ-ն հաղթեց, եւ դա փայլուն հաղթանակ էր», քանի որ հակառակ կողմը որեւէ լուրջ հակափաստարկ չկարողացավ ներկայացնել:
«Բոլորը, նաեւ մեր ընդդիմախոսները տեսան, որ մենք ճիշտ ենք, բայց մատերի քանակը հաղթեց: Սա աննորմալ երեւույթ է, սա չէ ժողովրդավարությունը: Այստեղ բիոմասսայի հաղթանակ տեղի ունեցավ. ով ավելի շատ ձեռք ուներ, նա ավելի շատ կոճակ սեղմեց»,- նշեց նա:
Ըստ Վահան Հովհաննիսյանի` ՀՅԴ-ն ապացուցեց, որ համամասնական ընտրակարգը Հայաստանի համար շատ ավելի ընդունելի է, քան մեծամասնականը, եւ այդ հարցում էլ կոալիցիայի բերած հակափաստարկները «գրոշի արժեք չունեն»:
Խմբակցության ղեկավարն ասաց, որ հիմնական փաստարկը, որ բերվում էր կոալիցիոն ուժերի կողմից, այն է, որ ընտրողները կարող են դիմել իրենց ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավորին:
«Մեր խեղճ ժողովուրդն ո՞ւմ զանգի, եթե պրոբլեմ ունենա»,- հարցրեց նա եւ ներկայացրեց մի վիճակագրություն. մեծամասնական կարգով ընտրված 41 պատգամավորից 29-ը ընդհանրապես «ծպտուն» չեն հանել ընտրվելու պահից` ո´չ հայտարարություն են արել, ո´չ գրավոր հարցումով են դիմել, ո'չ էլ որևէ ելույթ են ունեցել որևէ հարցի վերաբերյալ, որն անմիջականորեն վերաբերում է «իբր թե իրենց ընտրողներին»:
Ըստ Վահան Հովհաննիսյանի ներկայացրած վիճակագրության` «29-ը ծպտուն չեն հանել, մեծամասնական ընտրակարգով ընտրված 7 պատգամավոր համեմատաբար ակտիվ են, 5-ը` հանել են 1-2 ծպտուն, այսինքն, օրինակ, հարց են տվել այսինչ գյուղում ջրատարը կամ դպրոցի տանիքը և այլն»:
Դաշնակցական պատգամավորը հարց տվեց` ժողովրդի հավատը նրանց նկատմամբ ինչո՞վ պետք է պայմանավորված լինի` «ծպտունների քանակո՞վ»:
Տեսանյութը տե'ս այստեղ: