|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օդեսայի երեք բարձրագույն ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվել են մինչև գարուն: Lenta.ru-ից տեղեկանում ենք, որ խնդիրն այն է, որ երեք բուհերն էլ՝ Մեչնիկովի անվան ազգային համալսարանը, Իրավաբանական և Սննդի տեխնոլոգիայի ակադեմիաները, գումար չունեն ջեռուցման համար:
Ուսանողների և դասախոսների խոսքերով՝ բուհերը մինչև դեկտեմբերի վերջ բաց են եղել, սակայն հունվարի 1-ից բոլորին տուն են ուղարկել՝ հայտարարելով, որ մինչև փետրվարի 26-ը հաստատ դաս չի լինելու: Նշվում է նաև, որ բուհերը խնդիրներ ունեն նաև լուսավորության հետ կապված: