կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 15:08
Քաղաքական

ՀԾԿՀ-ին ավելի շատ անկախություն կտրվի, սպառողների շահերն ավելի շատ հաշվի կառնվեն

ՀԾԿՀ-ին ավելի շատ անկախություն կտրվի, սպառողների շահերն ավելի շատ հաշվի կառնվեն

Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացման նպատակով իրավական գործողությունների ծրագրին հավանություն տալու հարցը:

Նախագծով առաջարկվում է փոփոխել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը, ընթացակարգերը, որպեսզի փոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոններում աշխատակիցների ընտրության չափանիշները, և եթե հանձնաժողովի աշխատակազմում առկա են անհրաժեշտ որակավորում ունեցող թեկնածուներ, ապա թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար հանձնաժողովը կօգտվի բացառապես ներքին կադրային ռեսուրսներից, ինչպես նաև՝ ժամանակավոր թափուր աշխատատեղերը կլրացվեն անմիջապես աշխատաշուկայից:

Առաջարկվում է փոփոխել նաև սահմանված բյուջեի բանաձևը, որը թույլ կտա հանձնաժողովին ունենալ լրացուցիչ ճկուն ֆոնդ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին հավելյալ պարգևատրումներ վճարելու համար: Դա կնպաստի հանձնաժողովի` որպես անկախ մարմնի, գործառնական անկախության համար ավելի լայն հնարավորության ստեղծմանը՝ հանգեցնելով նրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` աշխատակիցների անհրաժեշտ հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանը:

Կապահովվի նաև սպառողների համար հիմնավորված գների և արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև ներդրողների համար համարժեք հասույթ ապահովելու հիմնական նպատակների հավասարակշռությունը: Կհստակեցնվի հավասարակշռված գների ապահովման գործընթացում սպառողների տարբեր խմբերի կարիքների և իրավիճակի մասին համապատասխան հիմնավորված տեղեկատվությունը:

Նախագծի ընդունման նպատակը հանձնաժողովի համար գործառնական անկախության ավելի լայն հնարավորություն ստեղծումն է, ինչն էլ բխում է հանրային կարգավորման շահերից:

Որոշումն ընդունվեց: