|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով բողոքի քննությունը:
«Այս գործով Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանքը ստեղծվել է, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա օգնականի կրակոցները ներկայացնեն որպես պաշտպանվողներ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանին մեղավոր էր ճանաչել, և թեև նրա նկատմամբ, որպես պատիժ, նշանակվել է տուգանք, ու նա համաներմամբ ազատվել է պատժից, սակայն դա նրանց համար սկզբունքային նշանակություն ունի»,-լրագրողներին ասաց Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ, բացի հիշյալ բողոքից, ներկայումս Վերաքննիչում քննվում է նաև մեկ այլ բողոք՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, նրա օգնականի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների դեմ:
Այս գործով Բուդաղյանները նաև ՄԻԵԴ են գանգատ ներկայացրել: